24.11.2024
2019-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կհասնեն մոտ $14 մ
prev Նախորդ նորություն

Հայ սակրավորները Սիրիայում հունիսին 1650 քմ տարածք են ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել:


«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ից հայտնում են, որ Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 8 քաղաքացի, մանկաբույժը զննել և համապատասխան բուժում է նշանակել 22 երեխայի։