20.04.2025
Իրանի նկատմամբ Վաշինգտոնի ճնշումը «զրկվել է արգելակներից». ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

2019-ին Թուրքիայի ռազմական ծախսերը կհասնեն մոտ $14 մ

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ծախսերն այս տարի կհասնեն մոտ14 մլրդ դոլարի:ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ երկրների` 2019-ին պաշտպանության վրա կատարելիք ծախսերի կանխատեսումը:


Ըստ այդմ՝ դաշինքի անդամ բոլոր երկրների կանխատեսվող ծախսը միասին վերցրած կազմելու է 984 մլրդ 234 մլն դոլար: Ամենամեծ ռազմական բյուջեն բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Այդ երկրի ռազմական ծախսերը այս տարի հասնելու են 685 մլրդ 99 մլն դոլարի, որը կազմում է դաշինքի բոլոր երկրների ծախսերի 70 տոկոսը: ԱՄՆ-ին հաջորդում է Անգլիան՝ 65 մլրդ 527 մլն դոլարով, 3-րդը Գերմանիան է՝ 49 մլրդ 132 մլն դոլարով:

Հայ սակրավորները Սիրիայում հունիսին 1650 քմ տարածք են ականազերծել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար