26.11.2024
Արցախում զինծառայող է վիրավորվել. կրակողը հայ գործարարներից մեկի ազգակա՞նն է
prev Նախորդ նորություն

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այդուհանդերձ հրավիրվել է ԱԳՆ:


«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։


Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։


Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- գրել է Ռուբինյանը Facebook-ի իր էջում։


Ավելի վաղ այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդեպ՝ անցած շաբաթ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով։ Նա նաև ասել էր, որ դեսպանին ԱԳՆ հրավիրելու առիթ չկա: 


Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը տեղի է ունեցել անցած շաբաթ՝ դեսպանի՝ Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում: