24.11.2024
Ներդրումների եւ տնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին 2019 թվականին

ԵՄ-ն ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար:

Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորհրդի երկրորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հայտարարության մեջ ընդգծվում է, որ, արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը, ԵՄ-ն հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում:

Խորհուրդն ընդգծել է այդ ռեսուրսների՝ հնարավորինս արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը` առավելագույնի հասցնելու բարեփոխումների ազդեցությունը, ինչպես նաև տեսանելի ու շոշափելի կերպով բարելավելու քաղաքացիների կենսապայմանները: