Փաշինյանը՝ իր ու Բակո Սահակյանի միջև անցած սև կատվի մասին
Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը: Այն, ինչ կա, դրա մասին խոսվել է հրապարակային: Կարող են տարբեր խնդիրներ լինել, որոնց վերաբերյալ մենք կարող ենք նույն տեսակետը չունենալ՝ նաեւ ձեր նշած հարցի վերաբերյալ… Ես ասել եմ, բարոյական առումով կարող է լինել հասկանալի, բայց քաղաքական առումով պետք է ճիշտ գնահատենք՝ ինչքանով է ճիշտ, որ գործող նախագահը կոնկրետ ազդեցություն է ունենում դատարանի վրա: Այսինքն, գործող նախագահը, որն ունի նաեւ ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ եւ այդպես շարունակ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին: Որքանո՞վ է սա ընդունելի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բակո Սահակյանի միջնորդությանը:
«Ես նկատի ունեմ, որ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է եւ այդպես պետք է լինի: Եվ պատկերացրեք՝ դատական պրոցես է տեղի ունենում եւ դատական նիստերի դահլիճում ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ ու այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը դատավորին ասում է՝ միջնորդում եմ, որպեսզի դուք կայացնեք այսպիսի որոշում: Ինչքանո՞վ կարող ենք այս պայմաններում խոսել օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին»,- ասել է Փաշինյանը: