26.11.2024
Թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանը վերածում է ՀՀ-ի դեմ պլացդարմի
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ երկները մտադիր են ներդնել կենսաթոշակային միասնական համակարգ. փոխնախարար

ԵԱՏՄ երկները կենսաթոշակային միասնական համակարգ են մտադիր ներդնել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:


Նա նշել է, որ նոր համաձայնագրի մշակման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են:


«Դրանք նախատեսում են տարածքային սկզբունքի փոխարեն կիրառել համամասնական սկզբունքը: Սա նշանակում է, որ կենսաթոշակը վճարում է այն պետությունը, որ պետության դիմաց անձը ձեռք է բերել այդ իրավունքները: Այսինքն՝ եթե քաղաքացին աշխատել է ՀՀ-ում, որից հետո տևական ժամանակով տեղափոխվել է բնակության ՌԴ, նա հնարավորություն կունենա այնտեղ ստանալու այստեղ իրեն նշանակված թոշակը: Բայց, կրկնում եմ, սա միջպետական ու միջազգային պայմանագրի կարգավորման հարց է: Այս համաձայնագիրն առաջիկայում ստորագրելուց ու ԱԺ կողմից վավերացնելուց հետո այդ խնդիրը կլուծվի»,- ասել է փոխնախարարը:


Սաիյանը հայտել է, որ միջազգային պրակտիկայում արտերկրում գտնվող անձանց թոշակ վճարելու հարցը որոշվում է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով:


«Ներկայում ՀՀ-ն համաձայնագիր ունի միայն ԱՊՀ շրջանակում: Այդ համաձայնագիրը գործում է, բայց տարածքային սկզբունքով: Դա նշանակում է, որ անձի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության տարածքում, որտեղ տվյալ անձը բնակվում է: Եթե քաղաքացին գտնվում է ՌԴ-ում, իրավունք ունի ՌԴ օրենսդրության համաձայն ստանալու իր կենսաթոշակը», - հայտնել է փոխնախարարը: :