21.04.2025
ԵԱՏՄ երկները մտադիր են ներդնել կենսաթոշակային միասնական համակարգ. փոխնախարար
prev Նախորդ նորություն

ՌԴ դերը ԼՂ կարգավորման հարցում էական է, բայց վերջնական որոշումը կողմերինն է. դեսպան

Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մենք կողմ ենք, որ էսկալացիա չլինի և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցային գործընթաց հաստատվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:


Նրա խոսքով, Ռուսաստանը կարևոր և նշանակալից դեր է խաղում հակամարտության կարգավորման հարցում՝  հենվելով այն հարաբերությունների վրա, որոնք կապում են իրեն Հայաստանի հետ՝ որպես ռազմավարական գործընկեր, և վաղեմի գործընկեր Ադրբեջանի հետ:


«Մեխանիզմներ կան, դրանք աշխատում են: Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը: Մենք կողմ ենք, որ էսկալացիա չլինի և այդ ճանապարհին անում ենք այն քայլերը, որոնք կարող ենք անել: Պարզ է, որ հարցի կարգավորման վերաբերյալ վերջնական որոշումը լինելու է հակամարտող կողմերինը, և այստեղ պետք է հավասարակշռված մոտենանք Ռուսաստանի դերին, այն կարևոր է, բայց չի կարող ազդել կողմերի որոշումների վրա»,- հավելեց Ռուսաստանի դեսպանը:

Զուրաբիշվիլին ԵՄ-ին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան