26.11.2024
Փաշինյանին քննադատելու, թե՞ ընտրությունների պատճառով. Վիտալի Բալասանյանը հրաժարական կտա
prev Նախորդ նորություն

Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի շուրջ կատարվող գործընթացներին. Արթուր Աղաբեկյան

Արթուր Աղաբեկյանը ներկայացրել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից իր ազատման պատճառները:


«Սիրելի հայրենակցներ,


դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:


Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:


Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։