27.11.2024
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից
prev Նախորդ նորություն

Չինաստանը հետաքրքրված է ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության խորացմամբ. դեսպան

Եվրասիական տնտեսական միությունը եվրասիական տարածաշրջանում կարեւոր կառույց է, որն ունի մեծ ներուժ: Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիյան Էլրունը:


Նրա խոսքով, ԵԱՏՄ երկրները Չինաստանի համար բարեկամ երկրներ են եւ կարեւոր գործընկերներ:


«Օրինակ, Չինաստանը Ռուսաստանի համար թիվ մեկ առեւտրային գործընկերն է, ապրանքաշրջանառության ծավալը երկրների միջեւ հատել է 1 մլրդ դոլարի շեմը: Նույնը կարելի է ասել Ղազախստանի, Բելառուսի եւ, իհարկե, Հայաստանի եւ Ղրղզստանի մասին: Հետեւաբար, մեզ համար կարեւոր է լսել ձեր կարծիքը միության հետագա հեռանկարների մասին», - ասաց դեսպանը` շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումներին մասնակցելու հրավերի համար:


Նա ընդգծեց, որ Չինաստանը շահագրգռված է ինչպես ԵվրԱզԷս-ի, այնպես էլ այս միության բոլոր անդամ երկրների հետ առանձին-առանձին համագործակցությամբ: Դեսպանը տեղեկացրեց, որ շուտով ուժի մեջ կմտնի Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ կնքված համաձայնագիրը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա միության երկրների հետ Չինաստանի համագործակցության համար:


«Այս հարցում ես մեծ հեռանկարներ ու հնարավորություններ եմ տեսնում», - հավելեց իր խոսքը դեսպան Էլրունը: