11.09.2025
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին
prev Նախորդ նորություն

Դեպի գործադի՞ր. Նարինե Թուխիկյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։


ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա կազվում է համապատասխան արձանագրություն։


Ըստ մամուլում առկա լուրերի՝ Թուխիկյանը օրենսդիրից հետո իր գործունեությունը կշարունակի գործադիրում՝ փոխարինելով Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին: Վերջինս երեկ մի շարք այլ փոխնախարարների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ազատվել է աշխատանքից։


 

Նախագահը մեկնել է երկօրյա արձակուրդ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան