Գեղամ Գևորգյանը՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը:
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր, ԵՊՀ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը:
Քվեարկության արդյունքում Գեղամ Գևորգյանը ստացավ 21, իսկ Վահե Հովհաննիսյանը՝ 11 ձայն:
Հիշեցնենք, Գեղամ Գևորգյանին աշխատանքից ամիսներ առաջ ազատել էր նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ վստահությունը կորցնելու հիմքով, իսկ ավելի ստույգ՝ իշխանությունների հետ գաղտնի համագործակցության եւ կասկածելի գործարքների գնալու համար: Ըստ տեղեկությունների, Գեւորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներքին կարգով պատասխանատու է նաեւ բուհերի հետ տարվող քաղաքականության համար:
Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց մայիսի 23-ին: