26.11.2024
Սահմանվեց նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերով ֆինաջակցման ընթացակարգը
prev Նախորդ նորություն

Հայաստանում որսը կարգելվի

Հայաստանում առաջարկվում է 3-5 տարով արգելել որսը: Նման առաջարկով կառավարության այսօրվա նիստում հանդես է եկել  ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:


Նրա խոսքով, դրա նպատակը կենդանական պոպուլյացիայի վերականգնումն է: Նա նշեց, որ նախկինում ակտիվ որսորդ է եղել, սակայն արդեն շուրջ 6-7 տարի է չի գնացել որսի և միշտ այդ մասին խոսում է:


«Եկեք այդ նախաձեռնությամբ հանդես գանք, արգելենք առհասարակ որսը, որ արգելքը լինի ոչ միայն այս օրենքներով, այլև, օրինակ, որսորդական փամփուշտների ներմուծման ժամանակավոր արգելքով»,- ասաց Վանեցյանը՝ նշելով, որ որսորդները անկանոն որս են անում:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց գաղափարը, հանձնարարեց զբաղվել այդ հարցով, բայց նախ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրել: 


«Երևի կան կենդանատեսակներ, որոնց պոպուլյացիայի հետ կապված խնդիրներ չունենք: Եկեք մասնագիտական ուսումնասիրություն անենք»,- ասաց նա:


Ըստ այդմ,  առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման դեպքում պատճառված վնասի տուգանքը բարձրացնել 97 մլն դրամով: