25.11.2024
Այաթոլլա Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանը
prev Նախորդ նորություն

Թեհրանում ստորագրվել են ՀՀ և Իրանի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների երկրների միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրեր:


Մասնավորապես, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև:


Երկրորդ հուշագիրը ստորագրվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Իրանի ազատ առևտրի, արդյունաբերական և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:


Փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը: