27.11.2024
Մեծահարուստների 70 տոկոս ունեզրկման մտադրությունը կամայացնի Հայաստանը․ Էլինար Վարդանյան
prev Նախորդ նորություն

Ցմահ դատապարտյալները կարող են գնալ բաց ռեժիմ և արձակուրդ. Զեյնալյան

Ցմահ դատապարտյալները կարող են գնալ բաց ռեժիմ, նույնիսկ կարող են գնալ կարճատև և երկարատև արձակուրդ: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:


Նրա խոսքով, կան դատապարտյալներ, ովքեր 27 տարի է կրում են իրենց պատիժը, այն էլ խիստ ռեժիմում: Ըստ այդմ, տեղեկացրեց Զեյնալյանը, նախարարությունը փոփոխություններ է նախատեսում, որպեսզի ցմահ դատապարտյալները, այդ թվում նաև առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտվածները, կարողանան իրենց վարքագծով, կենցաղով ու վարքով արժանանալ ռեժիմի փոփոխությանը, ընդհուպ մինչև բաց ռեժիմ.


«Խոսքն այն մասին է, որ նրանք կարող են գնալ բաց ռեժիմ, կարճատև և երկարատև արձակուրդ՝ տարեկան մինչև 6 ամիս ժամկետով»,- պարզաբանեց արդարադատության նախարարը:


Պետությունը, շարունակեց նա, այս մեխանիզմը ներդնելու է, որպեսզի հասկանա, թե այդ մարդիկ որքանով են նվիրված հանրային էակ լինելու իրենց կարգավիճակին, որքանով են ընդունում հասարակական հարաբերությունները կամ որքանով են ուղղվել:


Նա նշեց, որ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվարկով չափազանց մեծ է ցմահ դատապարտյալների թիվը:


Ի դեպ, ցմահ դատապարտման վերջին վճիռը Հայաստանում կայացվել է 2003 թվականին: