26.11.2024
Հայաստանն ու Վրաստանը ստոագրեցին ՊՆ ոլորտում 2019 թվականի համագործակցության ծրագիրը
prev Նախորդ նորություն

Նախահեղափոխական արժեքները շանս չունեն. Փաշինյանը նորից սպառնում է ասֆալտով

Պետական կառավարման համակարգի բոլոր մարմինները պետք է գործեն հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների, Սահմանադրության շրջանակում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Սա հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում սևերի և կարմիրների, իսկ մեր դեպքում՝ սևերի և սպիտակների: Սա սիրո եւ համերաշխություն հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս պետք է ունենա»,- հայտարարեց նա՝ ավելացնելով, որ նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու:


Փաշինյանն ընդգծեց, որ դա համարում է, որպես ՀՀ վարչապետ, իր անձնական պարտավորություն: Նաև սպառնաց.


«Այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե որեւէ այլ կերպ: Իհարկե՝ օրինական միջոցներով»,-  շեշտեց նա: