20.04.2025
Բակո Սահակյանի հետ չկան տարաձայնություններ կամ խնդիրներ. Հարությունյանի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու անգամ ՀՀԿ-ն կառավարությունից ֆինանսական աջակցություն կստանան

Ազգային ժողովի 2018 թվականի արտահերթ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն և կուսակցությունների դաշինքները ֆինանսական աջակցություն կստանան կառավարությունից: Համապատասխան որոշումը հրապարակվեց այսօր գործադիրի նիստում:


Ըստ այդմ, պետական միջոցներից ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։


Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 մլն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 մլն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 մլն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 մլն դրամ, իսկ ՀՅԴ-ն՝ 4,3 մլն։


 

Կրակած պարկուճներ, վնասված Lexus․ ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար