21.04.2025
Նախարարի հետ Հր.Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարց չի քննարվել. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արմեն Մարտիրոսյանի արտագաղթելուց հետո «Ժառանգությունը» համագումար է հրավիրել

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել կուսակցության հերթական համագումարն անցկացնել մարտի 31-ին, Երեւանում: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:


««Ժառանգություն» կուսակցության հիմնադրման օրվանից՝ 2002 թվականից, լինելով թվով 12-րդը, համագումարը կհամախմբի Հայաստանի բոլոր ծայրերից ժամանած պատվիրակներին ու հյուրերին՝ քննարկելու հանրապետության եւ հայ ժողովրդի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները:


Կուսակցության գործուն անդամների ներկայիս հավաքում, որը բաց է քաղաքական, հասարակական բոլոր շահագրգիռ ուժերի ու հանրության համար, կլսվեն հրատապ զեկույցներ տեղի ունեցող վերջին զարգացումների մասին, կընտրվի վարչության նոր կազմ եւ կհրապարակվի երկրի արդի իրավիճակից բխող՝ «Ժառանգության» բանաձեւը» ,- ասված է հայտարարության մեջ:


Նշենք, որ վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը արտագաղթել է Կանադա:


 

Մեղրի ԱՏԳ-ն որևէ առնչություն չունի ապօրինությունների հետ, որը բացահայտել է ոստիկանությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար