26.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Զոհրաբ Մնացականյանի հետ
prev Նախորդ նորություն

Նախարարի հետ Հր.Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարց չի քննարվել. ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հարավային Օսիայի Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական առաջին դեմքերի հետ:


Հանդիպումների վերաբերյալ տարածված տեղեկություններից մեկում նշվել է, որ իբր Արցախի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցում։ Այս կապակցությամբ ԱՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ.   

«Առաջին հերթին, անհրաժեշտ է ընդգծել, որ Հարավային Օսիայի մեր գործընկերների հետ բազմաթիվ երկկողմ հանդիպումների ընթացքում հարավօսական կողմից Հարավային Օսիայի ժողովրդի ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցը չի բարձրացվել։ Միևնույն ժամանակ, տեղին է նշել, որ Արցախի և Հարավային Օսիայի միջև ձևավորվել են սերտ և վստահելի հարաբերություններ, և քննարկման համար փակ թեմաներ չկան:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հենց այս դիրքորոշումն էր արտահայտել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ»։