9.06.2025
Արմեն Մարտիրոսյանի արտագաղթելուց հետո «Ժառանգությունը» համագումար է հրավիրել
prev Նախորդ նորություն

Մեղրի ԱՏԳ-ն որևէ առնչություն չունի ապօրինությունների հետ, որը բացահայտել է ոստիկանությունը

«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ, որը բացահայտելու մասին հայտարարել է ՀՀ ոստիկանությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսնակ Աննա Օհանյանը:


«Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը ազատ տնտեսական գոտու հարակից տարածքների մասին է, որոնք պատկանում են այլ իրավաբանական անձի։

Ուստի, լրատվամիջոցներին կոչ ենք անում այդ համատեքստում չշփոթել և չօգտագործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու անունը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ԱՏԳ-ի հեղինակության և հետագա գործունեության վրա»,- գրել է Օհանյանը:


Նշենք, որ նախօրեին Ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի 2014 թվականին Սյունիքի մարզի Կարճևան համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու գործընթացի ժամանակ նույն համայնքի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց կողմից թույլ են տրվել չարաշահումներ:

ՀՆԱ-ի իրական հավելաճը 2018 թվականին՝ 2017 թվականի համեմատ, կազմել է 5.2%․ Բաբկեն Թունյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին