24.11.2024
Ժամկետային զինծառայողն ավագ լեյտենանտին սպանել է գնդացրից կրակահերթով․ ՔԿ
prev Նախորդ նորություն

Մանե Թանդիլյանը ներկայիս իշխանությունը համեմատեց նախորդի հետ

Կառավարության ներկայացրած ծրագիրը որևէ կերպ չի համապատասխանում տնտեսական հեղափոխության ընկալմանը: Ծրագրում չկան ցուցանիշներ, որոնցով հետագայում խորհրդարանը կկարողանա համեմատել, թե արդյոք այս կառավարությունը իրականացրեց իր ծրագիրը և խոստումը, թե ոչ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թնդիլյանը:


Նրա  խոսքով, ծրագրում միայն մեկ ցուցանիշ է նշված՝ ՀՆԱ-ի 5 տոկոս ցուցանիշը, բայց դա որևէ կերպ հեղափոխական անվանել չես կարող.

«Ի վերջո, նախորդ կառավարությունը 7-8 տոկոս ՀՆԱ-ի աճ էր ապահովել, դրա նախորդ տարին 7 տոկոս էր ապահովել: Այսինքն մենք ունենք ապահովագրված, պահպանողական, վախվորած ծրագիր: Եվ, կրկնում եմ, այն հեղափոխական անվանել չի կարելի»,- շեշտեց պատգամավորը:

Նա նշեց, որ կփորձի ճշտել, թե ինչու է նման ծրագիր ներկայացվել, քանի որ անհրաժեշտ է շեշտել, որ մենք այլևս սպասելու ժամանակ չունենք և այն հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, դրա պատճ-առները թաղված էին հենց այդ դանդաղ և ոչ բավարար զարգացման հիմքում.

«Անհրաժեշտ է լուրջ քայլեր կատարել, այլ ոչ թե վախվորած և պահպանողական, ինչպիսին նախկին կառավարությունն էր»,- ասաց նա ու հավելեց, որ գործ ունենք պատասխանատվությունից խուսափող ծրագրի հետ: