Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը կախված է արտահանման ավելացումից․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը կախված է արտահանման ավելացումից։ Նա այս մաիսն հայտարել է փետրվարի 12-ին Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը։
Փաշինյանի խոսքով, արտահանման ոլորտում Հայաստանը, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ ԵԱՏՄ-ն, իր հերթին, ազատ առեւտրի մասին համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, ինչպիսին են Իրանը եւ Վիետնամը։ «Նման պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի։ Հայաստանն օգտվում է GSP եւ GSP+ համակարգի արտոնություններից մի շարք արեւմտյան երկրների հետ։ Այսպիսով, Հայաստանի չօգտագործված պոտենցիալը արտահանման հարցում հսկայական է»,- պարզաբանել է վարչապետը։
Արտահանման ոլորտում, նեշլ է նա, կարեւոր խնդիր է հայկական արտադրանքը որակի ամենաբարձր միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելը։ Փաշինյանը հավաստիացրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի աջակցի բիզնեսին այս հարցերում եւ նրա համար ապահովի շուկաների իրական հասանելիություն։
«Մեր ամենամեծ խնդիրը արտահանման հարցում՝ այնպիսի երկիր դառնալն է, որն արտահանում է պատրաստի արտադրանք, այլ ոչ թե օգտակար հանածոներ։ Բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման բաժնի ավելացումն այդ կառույցում մեր առանցքային նպատակն է։ Հայկական ապրանքների եւ ծառայությունների մրցունակությունը վճռական նշանակություն ունի այս խնդրի լուծման համար»,- կարծում է կառավարության ղեկավարը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա է լինելու կառավարության գործունեության հաջորդ կարեւոր ուղղությունը, երբ տնտեսության մրցունակությունը կարող է էապես աճել ի հաշիվ աշխատանքի արտադրողականության հարկային-հավասարակշռված համակարգի անշեղ աճի։