25.11.2024
ԱՄՆ-ը պլանավորում է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչեւ ապրիլի վերջը
prev Նախորդ նորություն

Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի դեմ ավելի խիստ սահմանափակումների կոչ է արել՝ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար, փոխանցում է RT-ն:

«Իրանի կողմից հրթիռների վերջին արձակումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ գործարքը չի խոչընդոտում Իրանի հրթիռային ծրագրին: Իրանը ՄԱԿ Անվտանգության խորհրդին մարտահրավեր է նետում՝ զարգացնելով բալիստիկ հրթիռների իր հնարավորությունները: Մենք պետք է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումները՝ Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար»,- նշել է Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում: