25.11.2024
Խաշոգջիի սպանությունը կազմակերպվել եւ իրականացվել է սաուդյան պաշտոնյաների կողմից․ ՄԱԿ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը պլանավորում է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչեւ ապրիլի վերջը

ԱՄՆ-ը պլանավորում է Սիրիայից իր զորքերն ամբողջովին դուրս բերել մինչեւ ապրիլի վերջը: Այդ մասին հայտնել է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:


Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ ամերիկացի զինծառայողները կսկսեն հանրապետության տարածքը լքել առաջիկա շաբաթներին: Մինչ այդ զորքերը պետք է վերջնականապես ճնշեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիմադրությունը: Նրանց խմբավորումները դեռեւս գործում են Եփրատ գետից արեւելք ընկած շրջանում:


Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել հրատարակության զրուցակիցների պնդումները, իսկ Պետդեպարտամենտում հայտարարել են, որ զորքերի վերջնական դուրսբերման ժամկետն առայժմ որոշված չէ: