24.11.2024
Մամուլ. Սպառնում են Բաբայանին` բացահայտել դեմքը և զիջումների գնալու պատրաստակամությունը
prev Նախորդ նորություն

Արտաբյուջետային ֆոնդեր չեն լինի, պարգևավճարը` աշխատավարձի ֆոնդի 30% չափով. ԱԺ փոխնախագահ

Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության հրավերով ԱԺ էր եկել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի հետ մոտ 5 ժամ քննարկել են պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված մի շարք հարցեր:

Նազարյանը տեղեկացրել է, թե ինչ փոփոխությունների որոշումներ են կայացվել պարգևավճարների հարցում:

«1. Պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու: (Հնարավոր է, որ բացառություն լինի միայն ՊՆ-ն): Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար:

2. 2019թ.-ի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով:

3. Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ:

4. Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը:

հ.գ. վերջին 10 տարում պարգևավճարների տրամադրման հարցում այսքան փոփոխություն չի եղել, որքան վերջին երեք շաբաթում եղավ»,- գրել է ԱԺ փոխնախագահը։