25.11.2024
Oրենքները թույլ տալի՞ս են փոխել պետական խորհրդանիշը՝ օրհներգը. Դանիելյանը պարզաբանում է
prev Նախորդ նորություն

Հայաստանը կողջունի, եթե խաղաղության մասին խոսի նաև Ադրբեջանը. Մնացականյան

Խոսել խաղաղության մասին չի նշանակում, թե ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը: Խաղաղության մասին խոսակցությունը վերաբերում է ոչ միայն Հայաստանին և մենք կողջունենք, եթե նման հայտարարություն լինի նաև մյուս կողմից: Այս մասին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նրա խոսքով, Հայաստանը շարունակում է իր աշխատանքն իր մասով: Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանը և՞ս բանակցող կողմ է, նախարարը նշեց, որ բանակցության երեք կողմ կա, և Հայաստանը շարունակում է բանակցությունները իր մասով.

«Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը մասնակցում է բանակցություններին և շարունակելու է դա անել: Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»,- ասաց նա:

Հարցին, թե ե՞րբ կլինի Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպումը, նա հորդորեց չշտապել.

«Շատ էական է կառուցել այս գործընթացն այնպես, որպեսզի արդյունքի հույս ունենանք: Ժամկետային հարցերը նշանակություն ունեն, բայց կարևորն այն է, որ վստահ լինենք, որ հաջորդ քայլը նախապատրաստվել է այնպես, որ դինամիկա լինի»:

Զոհրաբ Մնացականյանը նաև հույս հայտնեց, որ կառուցողական մթնոլորտը պահպանվում է: