25.11.2024
Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է մասնակցել Երևանի ճոպանուղու կառուցման մրցույթին
prev Նախորդ նորություն

Բաղրամյան 26-ից հուշադրամներ են գողացել

Հունվարի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարման շահագործման բաժնի պետը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հունվարի 25-ից մինչև հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում Բաղղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ կառավարության աշխատակազմի առաջին մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամներ:


Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ բացահայտելու տեղի ունեցածը: