20.04.2025
Կարեւոր է որակական աճը․ 2018-ին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով
prev Նախորդ նորություն

Մհեր Եղիազարյանի մահվան գլխավոր պատասխանատուն Արտակ Զեյնալյանն է. Փոստանջյան

Մհեր Եղիազարյանի մահվան գլխավոր պատասխանատուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նա, որպես նախարար, պետք է ունենա այն անձանց ցուցակը, որոնք իրենց քաղբանտարկյալ են համարում և հատուկ վերաբերմունք դրսևորի  նրանց նկատմամբ: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:


«Արդարադատության նախարարությունը պետք է ունենա այն անձանց ցուցակը, որոնք իրենց քաղաքական բանտարկյալ են համարում, եւ հատուկ մոտեցում դրսեւորի ու հատուկ հսկողություն սահմանի նրանց վարքագծի նկատմամբ: Բայց այս պարագայում հակասություն կա, քանի որ Զեյնալյանը ժամանակին հայտարարել է, թե քրեակատարողական հիմնարկներում քաղաքական բանտարկյալներ չկան, մինչդեռ պարզվել է, որ կան մարդիկ, որոնք իրենց այդպիսին են համարում: Այն մարդիկ, որոնք հացադուլ են հայտարարում, պետք է ուշադրության կենտրոնում լինեն»,- հայտարարեց Փոստանջյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերմանական KfW բանկի տարածաշրջանային տնօրենին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար