Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ. Բլոգնյուզ լրատվական կայքի ղեկավար
Բլոգնյուզ լրատվական կայքի ղեկավար Կոնստանտին Տեր-Նակալյանին ԱԱԾ քննչական դեպարտամենտը հրավիրել է հարցաքննության: Այդ մասին իր Facebook-յան էջում տեղեկացնում է Տեր-Նակալյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Մենք ապրում ենք Նոր Հայաստանում...
... որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի...
... որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում...
... որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում...
... որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով...
Ինձ հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:
Ես փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում:
Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»: