20.04.2025
Արդեն ԵԽ երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է խոսում ՀՀ-ում արդարադատության մարտահրավերներից
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը. Կարասին (տեսանյութ)

Երևանում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց Կարասինը:


Նրա խոսքով, երկկողմ հարաբերություններում կարևոր է կանխատեսելիությունը.


«Կանխատեսելիությունը կարևոր է և երկու կողմերն էլ դա շատ լավ հասկանում են: Մեզ հարկավոր է կայունություն, թափանցիկություն, միմյանց նպատակների և մտորումների հասկացվածություն»,- շեշտեց նա:


Կարասինը նաև տեղեկացրեց, որ Մնացականյանի հետ պայմանավորվել են պահել սերտ շփումներ, կոորդինացիա, այդ թվում և միջազգային հարթակներում: 


«Մենք զարգացնում ենք համագործակցությունը և շարունակելու ենք դա անել»,- հավելեց ՌԴ փոխարտգործնախարարը:



 


 

Արցախի հարցում զիջումները կարագացնեն ազգային ճակատի ձևավորումն ԱԺ-ից դուրս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար