24.11.2024
ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի եւ հօգուտ Մայրապետանի որոշում է կայացրել. թույլ կտան մեկնել Գերմանիա
prev Նախորդ նորություն

Երեւանում արտակարգ դեպք է գրանցվել. անցած գիշեր զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ

Երեւանում հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ եւ մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն եւ ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։


Shamshyan.com-ի փոխանցմամբ, թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար եւ սպառնացել է, որ իր մոտ կա զենք եւ պայթուցիկ եւ եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։


Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան եւ երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։