20.04.2025
Կառավարության անդամների միայն 2/3-րդը կնշանակվի. վարչապետ
prev Նախորդ նորություն

Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա. Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն այս պահին չկա: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց խորհրդարանական Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաննաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը:


Ըստ նրա, Հայաստանը պետք է լինի Արցախի անվտանգության երաշխավորը, և դրանով ամեն ինչ ասված է.


«Այդ հարաբերություններով մենք միայն հաջողություններ ենք ունեցել, չենք ունեցել խնդիրներ: Չեմ ցանկանում, որ միջազգային հարթակում ստեղծենք  խնդիր այս պահին, որովհետև մենք մեր ներքին խնդիրները կարողանում ենք լուծել, եթե խառնակիչները շատ չխառնակեն», - շեշտեց հանձնաժողովի նախագահի թեկնածուն:


Հիշեցնենք, 2016 թվականին ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ին հանձնարարել էր Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել: Սակայն արդեն մեկ ամիս անց՝ մայիսին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ թեև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագիրը գտնվում է մշակման փուլում, բայց դրա հետ կապված հաջորդ քայլերը կախված կլինեն ապագա զարգացումներից և համապատասխան գործոններից:


 

Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք. Սեյրան Օհանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար