19.04.2025
Ադրբեջանը ՀՀ-ի ու Արցախի համար փորձում է ստեղծել ցուգցվանգի իրավիճակ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի քաղաքացիները սկսել են ավելի շատ անշարժ գույք գնել Թուրքիայում

2018թ.-ին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 1134 անշարժ գույք են ձեռք բերել, այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել են Թուրքիայի հողային կադաստրի և առքուվաճառքի պետական մարմնից:


Հայտնի է, որ վերջին 4 տարիներին Ադրբեջանի քաղաքացիները Թուրքիայում 3501 անշարժ գույք են գնել:


Ըստ պետական մարմնի տվյալների՝ 2018թ.-ին օտարերկրացիների շրջանում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնածներն Իրաքի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի քաղաքացիներ են:


Նշվում է նաև, որ 2015-2018 թվականների ընթացքում Թուրքիայում օտարերկրացիների կողմից 99 240 անշարժ գույք է գնվել:

Վրաստանում 13 մարդ մահացել է «խոզի գրիպից». ՀՀ-ում այն ևս շրջանառում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար