25.11.2024
Liberation. ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից` ՌԴ-ի, Իրանի և Ասադի հաղթանակ
prev Նախորդ նորություն

Պոմպեո. Սիրիայից զորքերի դուրսբերումը չի նվազեցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հաջողությունը

Ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ բազմաթիվ խորհրդակցություններից հետո: Այս մասին WTNT ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով, Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր առաքելությունը «Իսլամական պետություն» խալիֆաթի վերացումն է: Նա նշել է, որ ԻՊ ահաբեկիչները դեռեւս գործում են ամբողջ աշխարհում: Այս կապակցությամբ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել հակաահաբեկչական քարոզարշավը, շարունակել ԻՊ դեմ պայքարը` անկախ նրանից, այն տեղի է ունենում Սիրիայում, թե այլ վայրերում:

«Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումը չի նվազեցնում Մերձավոր Արեւելքում այս վարչակազմի ահռելի հաջողությունը ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է նա: