25.11.2024
Սալեհին զգուշացրեց Արևմուտքին՝ ուրանի 20 տոկոսանոց հարստացումը հասանելի է
prev Նախորդ նորություն

Զարիֆ. ԱՄՆ-ն մտադիր է խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի ավելի մեծ թվով բանաձևեր

Հակազդելով ԱԽ-ի նիստում Իրանի հրթիռային ծրագրի դեմ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր Twitter-յան էջում գրել է. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները Իրանի հրթիռային ծրագրի հարցում հիմք են ընդունում ԱԽ-ի չեղարկված 1929 բանաձևը»:


Իրանի ԱԳ նախարարի խոսքով, Պոմպեոն մեկուսացված ԱՄՆ-ին դարձրել է ԱԽ-ի առաջին մշտական անդամը, ով այլ երկրների պատժում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին հավատարիմ մնալու համար:


Մայք Պոմպեոն չորեքշաբթի օրը թիվ 2231 բանաձևի գործադրման կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկման համար հրավիրված ԱԽ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց. «Այս նիստում ԱՄՆ-ն պարզեց, որ Իրանի բալիստիկ հրթիռների հետ կապված ակտիվությունն անվերահսկելի է դարձել»:


ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Իրանը տարբեր պատրվակներով հրաժարվում է գործադրել ԱԽ-ի տարբեր բանաձևերը: Նա հայտարարել է. «Վերջ պիտի տրվի Իրանի հրթիռային փորձարկումներին»: