22.04.2025
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
prev Նախորդ նորություն

Մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին. Ռուբեն Վարդանյան

Հայաստանը ձգտում է արդիականացնել իր տնտեսությունը, մենք բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Deutch Wele-ի հետ հարցազրույցում հայտարարել է գործարար Ռուբեն Վարդանյանը: 


Նրա խոսքով, Հայաստանի առջև այսօր շատ մարտահրավերներ են ծառացած, երկիրը բոլոր ոլորտներում բարեփոխումների կարիք ունի:  


«Կառավարության նոր ղեկավարին շատ բարդ աշխատանք է սպասվում: Բայց մենք բոլորս պետք է նրան օգնենք, քանզի նրա պարտությունը իրական աղետ կլինի հայ ժողովրդի համար, որը նրան վստահության շատ մեծ մանդատ է տվել և մեծ սպասելիքներ ունի: Նա տնտեսական բարեփոխումների փորձ չունի, բայց նա կարող է իր շուրջ կոնսոլիդացնել պրոֆեսիոնալների, և մենք շանս կունենանք»,- ասել է Վարդանյանը:    


Գործարարը նաև նշել է, որ Ռուսաստանը մնում է հայկական արտադրության ապրանքների հիմնական շուկան, որոնք եվրոպական շուկաներում մրցունակ չեն:


 

Մենք տարանջատում ենք հայ-թուրքական հարաբերություններն այլ գործընթացներից. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան