22.11.2024
Նորընտիր ԱԺ-ն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. նախագահ
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Փաշինյանը կփորձի փոխել իրավիճակը երկրում եվրոպական մոդելով

ՀՀ-ում տեղի է ունեցել հասարակական տրամադրությունների փոփոխություն` մի հասարակության, որ երկար ժամանակ իր ապագան կապում էր ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ: Սակայն տնտեսական դանդաղումը հանգեցրեց հեղափոխության, ինչն իր մեջ կրում է նաև աշխարհաքաղաքական շրջադարձ դեպի եվրոատլանտյան կողմնորոշում: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը:


Նա նշել է, որ ՀՀ նոր ղեկավարությունը փորձում է պահպանել ՌԴ-ի հետ հիմնարար հարաբերությունները: Այս ընտրություններում ՀՀ-ում հաղթեց այն քաղաքական ուղենիշը, որն ենթադրում է խոշոր փոփոխություններ երկրի ներսում` պայքար կոռուպցիայի դեմ, շրջադարձ դեպի Արևմուտք ու Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանում: 


Նա նշել է, որ ՀՀ-ն չի կարող գոյատևել առանց ՌԴ-ի աջակցության, սակայն ՀՀ-ի կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն այլ քաղաքական ընտանիքի ներկայացուցիչներ են: Ըստ քաղաքագետի, Փաշինյանը կփորձի փոխել իրավիճակը երկրում եվրոպական մոդելով, սակայն դա բարդ է լինելու իրականացնել կլանային քաղաքական համակարգով կոռումպացված երկրում:


«Փաշինյանն ակտիվացնելու է ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները` փորձելով պահպանել Մոսկվայի աջակցությունը»,- հավելել է Սուզդալցևը: