5.04.2026
Մամուլ. Փաշինյանին կարելի է միայն ցավակցել
prev Նախորդ նորություն

Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի անդամի թեկանծու

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջադրվել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու: ԻԱյս մասին նշված է ՏԱՍՍ-ի պաշտոնական կայքի իրավական տեղեկատվության բաժնում:


Տնօրենների խորհրդի անդամ է առաջադրվել նաև Ռուսաստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ալեքսեյ Տեկսլերը: Ընդհանուր հաշվով՝ առաջադրվել է 7 թեկնածու: Նրանց թվում են «Զառուբեժնեֆտ» ընկերության գործող նախագահ Սերգեյ Կուդրյաշովը և տնօրենների խորհրդի ներկայիս նախագահ Եվգենի Մուրովը:


Ընկերության տնօրենների խորհրդի անդամ է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի վարչության աշխատակազմի ղեկավար Հրայր Սիմոնյանը: «Զառուբեժնեֆտ»-ը ռուսական պետական նավթարդյունահանող ընկերություն է: 2004 թվականից գործում է որպես բաց բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:

Սուրեն Սարգսյանը գտել է Բոլթոնի հայտարարությունների պատասխանը ՔՊ նախընտրական ծրագրում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար