Սահակաշվիլին ցանկանում է ղեկավարել Լազիկայի ազատ տնտեսական գոտին

306

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի վերադառնալուց հետո կցանկանար դառնալ Լազիկայի՝ Վրաստանի արեւմուտքի Անակլիա ավանում խորջրյա նավահանգստի ղեկավարը:


Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Վրաստանում տեղի կունենա իշխանափոխություն, ինքը չի պատրաստվում «Իվանիշվիլիի օրինակով» ոչ պաշտոնապես կառավարել երկիրը եւ ընդհանրապես պաշտոնի չի հավակնում կառավարությունում:


Ինչ վերաբերում է այն բանին, թե ինքը որտեղ է իրեն տեսնում Վրաստան վերադառնալու դեպքում, նախկին նախագահը ասել է. «Ես հավակնում եմ Վրաստանը վերածել հաջողակ ծովային երկրի, որտեղ մեր ծովային գոտին օրինակելի կլինի ամբողջ աշխարհի համար: Ես Լազիկայի ազատ տնտեսական գոտու կառավարչի դիրքն զբաղեցնելու հայտ կներկայացնեմ: Ցանկանում եմ դառնալ Լազիկայի ազատ տնտեսական գոտու ղեկավարը»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...