29.11.2024
Համասեռամոլության քարոզի դեմ պայքարը պետք է դառնա հստակ քաղաքականություն
prev Նախորդ նորություն

Գալուստ Սահակյանի հրաժեշտի երգը. լուծարված ԱԺ-ն սաբոտաժի էլեմենտներով է հեռանում

Նախընտրական այս շրջանում լուծարված Ազգային ժողովը շարունակում է տհաճ անակնկալներ պարգևել: Օրինակ, տապալել քվեարկության դրված օրինագծերի մեծամասնությունը: Այդպես, այսօր տապալվեցին 12 օրինագծերից 11-ի քվեարկությունները՝ պատգամավորների մեծը մասը ուղղակի չէր մասնակցում քվեարկություններինի դեմս ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանի:


Ընդ որում, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարց ուղղեց՝ «Գալուստ Գրիգորիչ, դուք չեք քվեարկո՞ւմ», վերջինս բացասական պատասխան տվեցԳ:


Իսկ «Վիճակախաղերի մասին» օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագիծը առհասարակ քվեարկության չդրվեց, քանի որ նախագծի հեղինակ Սամվել Ֆարմանյանը այն հանեց քվեարկությունից:


«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ անընդունելի է գալ նստել դահլիճում և ԱԺ բնականոն ընթացքը խաթարել, սակայն այս հայտարարությունը աջակցություն չստացավ. «Կարող է մարդը սկզբունքորեն որոշել է չքվեարկել, ես չեմ կարող ճնշել պատգամավորին, որ քվեարկի»,-արձագանքեց Արա Բաբլոյանը:


ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ իրավիճակը քաղաքական սաբոտաժի էլեմենտներ է պարունակում: