Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ տեղափոխված բոլոր զինծառայողների վիճակն այս պահին գնահատվում է բավարար: Վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի կոտրվածքներ, որոնցից երկուսին նախատեսվում է տեղափոխել ԿԿԶՀ: Այս մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից:
Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, նշելով, որ ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։
Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել էին
շարքային Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը,
շարքային Հրանտ Արայի Գասպարյանը,
շարքային Էդգար Արմենի Հունանյանը,
շարքային Դավիթ Բենիամինի Մելքոնյանը:
Զանգեզուրի կայազորի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել
կապիտան Գևորգ Զարզանդի Մուրադյանը,
կրտսեր սերժանտ Կարեն Վարդանի Անտոնյանը,
շարքային Արամ Վարդանի Դավեյանը,
շարքային Մամիկոն Մնացականի Աբգարյանը,
շարքային Գեղամ Գենադիի Յակուբովը,
կրտսեր սերժանտ Արթուր Արմենի Սարգսյանը,
շարքային Ալիկ Հարությունի Մանուչարյանը,
շարքային Մելս Գևորգի Հրաչյանը,
կրտսեր սերժանտ Անատոլի Մակբեթի Ռուստոմյանը,
շարքային Վաչագան Արամի Մանուչարյանը,
կրտսեր սերժանտ Սամվել Սեյրանի Ավետիսյանը,
շարքային Արման Վարդանի Մովսիսյանը,
շարքային Արսեն Գերասիմի Թորոսյան,ը
շարքային Կարեն Սուրիկի Մինասյանը,
կրտսեր սերժանտ Սասուն Զոհրաբի Հովհաննիսյանը,
կրտսեր սերժանտ Հովհաննես Կարենի Հովհաննիսյանը,
շարքային Տարոն Արտակի Մանուկյանը,
շարքային Առաքել Յուրիի Խաչատրյանը,
կրտսեր սերժանտ Սերգեյ Ջանիբեկի Մեհրաբյանը
շարքային Սամվել Ալբերտի Ավագյանը
շարքային Կարեն Արծրունի Խաչատրյանը
շարքային Շմավոն Սեդրակի Մելքոնյանը