25.11.2024
Տոնոյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին. պայմանավորվել է Փաշինյանի հետ
prev Նախորդ նորություն

Ծառուկյանը հիմա օլիգարխ չէ, այլ մեծ սեփականատեր է. կանաչ լույս դեպի ընտրություններ

ԲՀԿ առաջբնորդ Գագիկ Ծառուկյանը տոկոս ստանալու համար «դոշ չի ծեծելու»: Նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական ցուցակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով խորհրդարանական առաջիկա ընտրությունների մասին:


Նա նշեց, որ կուսակցության ցուցակը գլխավորելու է ինքը, բայց չի առաջադրվելու ռեյտինգայինով: Իսկ թե ովքե՞ր են լինելու հաջորդ համարները, նա ասաց. «Երբ որ ցուցակը կկազմեմ, արդեն բան չի մնացել, դուք տեղյակ կլինեք»: «Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու, քանի որ ովքեր այս տարածքում առաջադրվել են, ուզում են, որ ես չլինեմ, դրա համար ես չեմ դնում, հարգում եմ այդ ցանկությունը»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել է Ծառուկյանը:


«Ցուցակը գլխավորելու եմ ես»,- նշեց նա։ Հարցին` ցուցակում գործարարներ լինելո՞ւ են, նա պատասխանեց, թե լինելու են սեփականատերեր։


Կարելի է ենթադրել, որ «սեփակատաներ» տերմինը պատահակն չի գործարել Ծառուկյանը, այն հայտնվեց գործարարի բառապաշարում Փաշինյանի՝ «ՀՀ-ում օլիգարխ չկա, իսկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է» հայտարարությունից հետ:


Մասնավորապես վերջերս, պատասխանելով լրագրողների հարցին, որ Փաշինյանը հայտարարել է, թե օլիգարխները օրենսդիր եւ գործադիր մարմիններում չեն լինելու, բայց Ծառուկյանը հնարավոր է, որ առաջադրվի, վարչապետի պաշտոնակատարն ասել էր. «Հայաստանում օլիգարխեր չկան»։ Նկատառմանը, որ Գագիկ Ծառուկյանը գործարար է, տիրապետում է խոշոր բիզնեսի, Փաշինյանը արձագանքեց. «Ոչ մեկի համար, կարծում եմ, գաղտնիք չէ, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է»։


Այունհետեւ Ծառուկյանը նշել է, որ սեփականատերը կարող է մասնակցել քաղաքական գործընթացներին ու բերել ԱՄՆ-ի օրինակը. «ԱՄՆ-ի պես երկրում ամենախոշոր սեփականատեր Թրամփն է երկիրը կառավարում»: