5.09.2025
Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի թեկնածու
prev Նախորդ նորություն

Տոնոյանը չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին. պայմանավորվել է Փաշինյանի հետ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին։ Նա վարչապետի հետ պայմանավորվածություն ունի՝ քաղաքական գործընթացներին չմասնակցելու համար:


«Հաշվի առնելով, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն՝ պաշտպանության նախարարի՝ որևէ կուսակցության մեջ ներգրավելը, քարոզարշավին մասնակցելը, իմ անձնական կարծիքով, այնքան էլ ճիշտ չէ»,- շեշտեց նա՝ հավելելով, որ զինծառայողները մասնակցելու են ընտություններին արդեն հայտնի մեխանիզմով:


«Ուղղակի այդ օրը կլինի զորքի տեղաշարժ եւ կապահովվի նարնց մասնակցությունն ընտրություններին», - ասաց Տոնոյանն ու վստահեցրեց, որ զինծառայողների վրա ճնշում չի գործադրվելու կամ նրանց շրջանում քորզչություն չի իրականացվելու, թե որ քաղաքական ուժի օգտին ընտրություն կատարեն:


«Ես դա բառաում եմ: Եթե նամն բան լինի շատ շուտ կիմանամ եւ ամենայն խստույամբ կպատժվեն», - ասաց նա՝ ըդգծելով, որ վարչապետի հետ պայմանավորվածություն ունի առ այն, որ Զինված ուժերը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինեն:


Դավիթ Տոնոյանն ասաց, որ ԶՈւ -ն կատարելու է իր պարտականությունները՝ չխառնվելով քաղաքական գործընթացներին։

Ծառուկյանը հիմա օլիգարխ չէ, այլ մեծ սեփականատեր է. կանաչ լույս դեպի ընտրություններ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը