7.04.2025
Ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու. Բաբլոյանի ուղերձը` ԱԺ արձակման կապակցությամբ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Լիբանանի ՊՆ-ները ստորագրել են Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։


ՊՆ-ից հայտնում են, որ օդանավակայանում նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ունեցան կարճ քննարկում։

Նոյեմբերի 2 ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարները ունեցան աշխատանքային հանդիպում։


Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին երկու նախարարները ստորագրեցին Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր։


 

Ստվերը կրճատվել է, բայց դա հաշվարկելի երևույթ չէ. ՊԵԿ նախագահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը