29.03.2024
Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն ու փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դավիթ Տոնոյանը մեկնել է Կոսովո

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պաշտպանության նախարարին ուղեկցում են ՆԱՏՕ-յում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը և այլ պաշտոնյաներ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույն օրը Պրիշտինայում հանդիպում ունեցավ Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար՝ գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Գեներալ Գուոչին Դավիթ Տոնոյանին նախ երախտիքի խոսքեր հայտնեց հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ ՀՀ Պաշտպանության նախարարը իր ողջույնի խոսքում նշեց, որ հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցությունը շատ կարևոր է։

Հանդիպումը անցավ ջերմ ու անմիջական քննարկումների մթնոլորտում։


 

Մամուլ. Սերժ Սարգսյանը շարունակում է «քաշել» ՀՀԿ-ականներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար