20.04.2025
Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից
prev Նախորդ նորություն

«Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր է վերակոչեն Ազնավուրի անունով. Մշնախը քննարկում է

ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկում: Այս մասին ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:


"ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է մասնակցելու՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով հանրային քննարկմանը: Եթե ցանկանում եք կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, խնդրում ենք մինչև նոյեմբերի 5-ը լրացնել հայտաձևը /http://mincult.am/home-1-4536-page-0.html /:


Կարող եք հայտաձևի միջոցով նախապես Ձեր կարծիքն ուղարկել նախարարություն՝ լրացնելով «տալ կարծիք» դաշտը: Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին լրացուցիչ կհայտնենք դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում", - ասված է հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի մահից հետո համացանցում մի խումբ օգտատերեր առաջարկում, տարբեր քաղաքացիական խմբեր առաջարկում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով:


 

Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business-2019-ի աղյուսակում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար