20.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր է վերակոչեն Ազնավուրի անունով. Մշնախը քննարկում է
prev Նախորդ նորություն

Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business-2019-ի աղյուսակում

Հայաստանն այս տարի բարելավել է իր դիքրերը 6 կետով և Doing Business-2019-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել 41-րդ տեղը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:


Ըստ այդմ, մեկ տարի առաջ Հայաստանը զբաղեցնում էր 47-րդ տեղը 190 երկրների շարքում։


Բանախոսը նշեց, որ Հայաստանը դյուրացրել է ընկերությունների հիմնումը՝ հնարավորություն տալով իրավաբանական անձանց գրանցման ժամանակ կամավոր կերպով գրանցվել որպես ավելացված արժեքի հարկ վճարող։ Այս ամենի արդյունքում այսօր մեկ օրով պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում ընկերություն գրանցելու համար։


«Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում Հայաստանն այսօր լավագույն կատարողական դրսևորած երկրների թվում ութերորդն է ամբողջ աշխարհում», - ասաց նա։


 

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն ու փորձագետը ներգրավվել են որպես մեղադրյալներ. ՀՔԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար