ԱՄՆ-ն կարող է մեղմացնել Իրանից նավթ ներկրողների համար պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Իրանից նավթ ներկրողների համար պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը, որոնք կրճատում են Թեհրանից հումքի գնումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով ԱՄՆ կառավարության աղբյուրին:
Գործակալության տվյալներով, ԱՄՆ-ն քննարկում է պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը եւ պատրաստ է անհատական կարգով աշխատել այն երկրների հետ, որոնք կրճատում են ներկրումը:
Մայիսին ԱՄՆ-ն հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգթոնի դուրս գալու մասին՝ գործարքից, որը սահմանափակում է Թեհրանի միջուկային զարգացումները՝ ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցների չեղարկման դիմաց: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչ միայն թարմացնել հին, այլեւ նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ: