23.11.2024
Ինչպե՞ս կարող է Երևանն արձագանքել Բաքվի և Իսլամաբադի մերձեցմանը
prev Նախորդ նորություն

"Ապշեցնում է անվստահությունը". Նիլս Մուժնիեկսն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն հրապարակել է ՀՀ-ում մարդու իրավունքների մասին զեկույց, որում ամփոփել է անցած տարվա հոկտեմբերին Հայաստան կատարած այցը և գնահատել «Մարտի 1»-ի հնչած պնդումներն ու քրեական գործի քննության ընթացքը:

Զեկույցոմ նշված է, որ Հայաստանում պահպանվում է այն խորը կարծիքը, թե արդարադատությունն ի կատար է ածվում «չափաբաժիններով» և ընտրողաբար, և որ ըստ երևույթին ցցուն հակասություն գոյություն ունի, մի կողմից, իշխանությունների հետ ենթադրաբար կապված կամ նրանց ներկայացնող անձանց նկատմամբ դրսևորվող ակնհայտ մեղմ վերաբերմունքի (նույնիսկ, եթե նրանք մեղադրվել են ծանր խախտումների մեջ), իսկ մյուս կողմից՝ իշխանություններին ընդդիմացողների նկատմամբ կիրառվող խիստ վերաբերմունքի և պատիժների միջև:

«2008 թվականի մարտի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած մահվան 10 դեպքերի քննության արդյունքների բացակայությունը է՛լ ավելի է խորացնում վերոհիշյալ կարծիքը և նպաստում է, որ հանրության շրջանում ցածր լինի դատական իշխանության նկատմամբ վստահությունը», - մասնավորապես ասված է զեկույցում, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Հանձնակատարը հիշեցրել է 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունների վերաբերյալ նախկին հանձնակատարի դեռևս 2011 թվականի կոչը հայաստանյան իշխանություններին՝ եռանդագին հետամուտ լինել մահվան դեպքերի քննությանը և ընդդիմադիրների ձերբակալության ու կալանավորման ընթացքում ոստիկանության չարաշահումների դեպքերին: Նիլս Մուժնիեկսը ևս մեկ անգամ հիշեցրել է Թոմաս Համմարբերգի երեք տարի առաջ հրապարակած պնդումը ոստիկանության և անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվության վերաբերյալ:
«Արժեքների հեղափոխության» գործով

Անդրադառնալով մարդու իրավունքների վիճակին բանակում՝ Նիլս Մուժնիեկսն նշել է, որ ափսոսանքով է նկատում, որ Հայաստանի բանակում շարունակվում են ոչ մարտական իրավիճակներում տեղի ունեցող բռնության դեպքերը, որոնք երբեմն հանգեցնում են մահվան: Նա կոչ է անում հայաստանյան իշխանություններին՝ լրացուցիչ թափ հաղորդել այս խնդրի դեմ արդյունավետ պայքարի ջանքերին:

«Մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր բողոքների արդյունավետ քննությունը հույժ կարևոր է ապագա խախտումները կանխելու համար: Այս համատեքստում պետք է ուշադրության դարձնել տուժողների ընտանիքների և հանրության վստահության ամրապնդմանը», - ասված է զեկույցում: Ըստ զեկույցի, հանձնակատարը մտահոգիչ տեղեկություններ է ստացել ազգականներից զինծառայողների մահվան քննությունների առնչությամբ, որոնք երբեմն չափազանց երկար են տևում:

«51 ստացված տեղեկությունների մեջ նշված հիմնախնդիրներից շատերը բնորոշ են քրեական արդարադատության ողջ համակարգին, և անհարկի ձգձգումներից զատ, վերաբերում են դատական փորձաքննությունների թերություններին, հարկադրված ցուցմունքներին և խոստովանություններին, հանցագործությունների ոչ պատշաճ որակմանը և տուժողների ազգականներին չներգրավելուն: Հանձնակատարին ապշեցնում է տուժողների ընտանիքների և քաղաքացիական հասարակության՝ այդ քննությունների նկատմամբ անվստահության բարձր մակարդակը», - նշված է զեկույցում:

ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը գնահատել է նաև դատական համակարգի խնդիրները: Այս ոլորտում, նրա խոսքերով, մտահոգիչ են ստացված տեղեկություններն այն մասին, որ դատական բարձր ատյանները միջամտում են ավելի ցածր ատյանների դատավորների աշխատանքին: «Առանձին դատավորներին պետք է թույլատրել, որ նրանք գործերով դատական ակտերը կայացնեն անկախ՝ թե´ արտաքին սուբյեկտների, թե´ ավելի բարձր դատական ատյանների ցանկացած անպատշաճ ազդեցությունից զերծ: Պետք է գոյություն ունենան արդարադատության իրականացման շրջանակում դատավորների գործունեության նկատմամբ անհարկի միջամտության դեպքերին արձագանքելու արդյունավետ մեխանիզմներ: Կարգապահական վարույթները չպետք է օգտագործվեն որպես ազդեցության կամ վրեժխնդրության գործիք դատավորների նկատմամբ, և դրանց կամայական օգտագործումը կանխելու համար պետք է ներդրվեն անհրաժեշտ երաշխիքներ»:

«Հանձնակատարին լրջորեն մտահոգում են շարունակաբար ստացվող տեղեկությունները ոստիկանության և իրավապահ այլ մարմինների կողմից խոշտանգման ու դաժան վերաբերմունքի մասին, ինչպես նաև՝ դրա հետ կապված անպատժելիության խնդիրը, որոնց նպատակը հաճախ ինքնախոստովանական ցուցմունք ստանալն է», - նշված է զեկույցում:

Ամփոփելով իր այցի ժամանակ իրավապաշտպանների պնդումները պաշտոնատար անձանց մասնակցությամբ բռնությունների վերաբերյալ՝ Նիլս Մուժնիեկսը, այդ գործերի քննության համար պատասխանատու մարմինների անկախության բարձրացման ուղղությամբ գործադրված ջանքերն ի գիտություն ընդունելով հանդերձ, Հայաստանի իշխանություններին կոչ է անում «է՛լ ավելի բարձրացնել Հատուկ քննչական ծառայության անկախությունը և ավելացնել վերջինի կարողությունները, որպեսզի դաժան վերաբերմունքի հնարավոր գործերով ապացույցների հավաքման հարցում Հատուկ քննչական ծառայությունն ստիպված չլինի դիմել ոստիկանների օգնությանը»: