26.11.2024
ՄԻԵԴ-ը հրապարակել է մարտի 1-ի՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը
prev Նախորդ նորություն

Լարված իրավիճակ կառավարության շենքի դիմաց․ ցուցարարներին հանդիպել է վարչապետը

Այսօր, սեպտեմբերի 20-ին, ՀՀ կառավարության շենքի դիմաց լածված իրավիճակ է ստեղծվել։ Վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ցույց են անում արծվաշենցիները, որոնք պահանջում են իրենց 6 մլրդ դրամ փոխհատուցումը, որը նախատեսված է 2009 թվականի կառավարության որոշմամբ։


Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել Կառավարություն, սակայն, ոստիկանները նրանց թույլ չեն տվել, սկսվել է հրմշտոց։ Այնուհետեւ ցուցարարների հետ հանդիպման է իջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ արծվաշենցիները պահանջում են իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը։


«Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական միության նախագահը պարզաբանել է, որ խնդիրը քքաղաքական չէ, իրենք ժողովրդական պահանջ են ներկայացնում, եւ այն վերաբերում է արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու։


«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքւմ, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել», - ասց նա ու հավելեց, որ արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։


«Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար», – պարզաբանեց նա։