28.03.2024
Քոչարյանի և նրա ընտանիքի ունեցվածքը հասնում է 100 միլիոնավոր դոլարների․ ԱԱԾ պետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եթե որևէ ուժ ձգտում է տոտալ վերահսկողության` նպատակը սիրո հեղափոխությունը չէր. Զոհրաբյան

Ես չեմ ցանկանում քաղաքականացնել այս ընտրարշավը, բայց թող ոչ ոք չկասկածի, որ մենք կարող ենք այնպիսի քաղաքական հարթություն այն տեղափոխել, որ վստահեցնում եմ` որևէ մասնակից քաղաքական ուժ ո’չ այդ դուխին կդիմանա, ո’չ էլ այդ խելքին: Բայց մենք խնդիր չունենք քաղաքականացնելու այս ընտրությունը: Այս մասին Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք չենք ուզում այս ընտրությունը քաղաքականացնել, որովհետև վթարված վերելակներից, անմխիթար տրանսպորտից օգտվում են և’ հեղափոխականները, և’ հակահեղափոխականները, որովհետև ինձ համար և ԲՀԿ համար չկա իմ երևանցի և չկա մյուսի երևանցի: Ամենավտանգավոր և ամենակործանարար բանը «մեր դեմ խաղ չկա» բանաձևն է, որովհետև չկա և չի եղել այդպիսի քաղաքական ուժ, որը կարողանա երկար մարսել «մեր դեմ խաղ չկա»-ն: Եվ ամբողջ ժողովրդի անունից խոսելու բարոյական իրավունք ունի միայն ժողովուրդը: Ես, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, կարող եմ և իրավունք ունեմ խոսելու միայն ժողովրդի մի հատվածի անունից, որը վստահում է ԲՀԿ-ին»,- հայտարարեց նա` կրկնելով, որ որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, թե կարող է խոսել ՀՀ ողջ ժողովրդի անունից:

Նրա խոսքով, որևէ ներդրող երբեք ներդրում չի անի մի երկրում, որտեղ անընդհատ հեղափոխական և հակահեղափոխական են փնտրում, որովհետև փողը սիրում է կայուն միջավայր, սիրում է վստահելի գործընկերներ:

«Մենք այս վերջին տարիներին մեկ բանի դեմ ենք պայքարել, պայքարել ենք Հանրապետական կուսակցության մենաշնորհի դեմ, որպեսզի այլևս մեր երկրում որևէ քաղաքական ուժինը չլինի և’ խորհրդարանը, և’ կառավարությունը, և’ Երևանի քաղաքապետարանը: Եվ եթե կա քաղաքական ուժ, որը հիմա կփորձի ձգտել տոտալ վերահսկողության բոլոր իշխանական օղակներում, ուրեմն ես չեմ հավատա այդ քաղաքական ուժի անզվությանը, որ իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխությունն էր: Պիտի լինեն տարբեր քաղաքական ուժեր, վերահսկող տարբեր կառույցներում, որպեսզի մենք կարողանանք միմյանց վերահսկել», - շեշտեց նա:

Եվ եթե, շարունակեց նա, որևէ ուժ կհայտարարի, որ ինքը անսխալական է, երբեք որևէ սխալ չի արել և ինչ-որ արել է ճիշտ է արել, այդ քաղաքական ուժերին երբեք չի կարելի վստահության քվե տալ, որովհետև դա այդպես չի կարող լինել.
«Ես անհարմար կզգամ նման բան ասել: Բայց երկու բան ես միշտ ասում եմ` ԲՀԿ-ի վրա արյուն չկա և ԲՀԿ-ի վրա թալան չկա: Վստահեք մեզ»:

Նաիրա Զոհրաբյանը նաև կոչ արեց դավթաշենցիներին անպայման գնալ ընտրության, չլինել անտարբեր, քանի որ ոչինչ կանխորոշված չի և ինքը հավատում է, հույս ունի, որ քսան տարիների այլանդակ ընտրություններից հետո այս անգամ Երևանում տեղի են ունենալու ազատ և արդար ընտրություններ:

ՀՀ վարչապետը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար